Պատմություն

Լճերի ճամփին

Հոկտեմբեր 12 2017

Արդեն քսաներկու տարի է, ազատամարտիկ, 46-ամյա Արթուր Սահակյանի ընտանիքը ապրում է Գարգառ գյուղում։ Նրա երկու որդիներից ավագին՝ 19-ամյա Սեյրանին, առողջական խնդիրների պատճառով դեռևս բանակ չեն տարել, իսկ կրտսերը` 13-ամյա Դավիթը, սովորում է դպրոցում: Ընտանիքի միակ եկամուտը նպաստն ու Սեյրանի թոշակն է: Տարիների ընթացքում ամուսիններն ամեն օր պայքարել են օրվա հացը վաստակելու և միայն առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելու համար: