Պատմություն

Ուշագնաց կապեր

Նոյեմբեր 13 2017

Լիանա Հարությունյանի կյանքի դժվարությունները սկսվել են դեռ այն ժամանակ, երբ ինքը ծնված չի եղել: Սկզբում նրան չընդունեց  հարազատ հայրը, հետո էլ խորթ հայրը: Ամուսնանալով Սերգեյ Ֆիլիպովի հետ երիտասարդ զույգը հայտնվեց դրսում։ Լիանայի առողջական խնդիրների պատճառով նրան չի ընդունում նաև սկեսուրը։ Սերգեյի խոսքով ինքը երջանիկ է, որովհետև մորից առանձնանալով՝ վերջապես տղամարդ է դարձել: Հարազատների կողմից չընդունված ամուսնական զույգն, այսօր իրենց որդու՝ մեկամյա Վահանի հետ ապրում է վարձակալական հիմունքներով և ամեն ինչ անում է առողջական խնդիրներ ունեցող երեխայի համար։