Պատմություն

Գտնվածը

Նոյեմբեր 16 2017

Ամալյա Դավիթավյանը 20 տարի երազեց մայրանալու մասին, բայց այդպես էլ չվայելեց մայր դառնալու բերկրանքը։ Մի օր  նրա կյանքում հայտնվեց Նարեկը, ով դարձավ  Ամալյայի կյանքի միակ իմաստն ու ամենահարազատ մարդը: Նարեկն երբեք չի էլ կասկածել, որ մայրն իրեն լույս աշխարհ չի բերել, այլ ուղղակի գտել է: 15 տարեկանում  նա  միայն իմացավ, որ մայրն իրեն վերցրել է հարևանի գոմից ու ամեն ինչ արել, որ ինքը երբեք խորթություն չզգա: Նարեկն անտառից մոշ է հավաքում, որ դեղեր գնի մոր համար։ Նա իրեն զրկում է նույնիսկ  ընկերների հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունից: Երիտասարդ տղան այսօր ուզում է արագ աշխատանք գտնել ու օգնել մորը լիարժեք բուժվել, բայց նրան էլ խանգարում են իր առողջական խնդիրները, որոնց մասին նա հաճախ մոռանում է: