Պատմություն

Ալբինայի իշխանը

Նոյեմբեր 14 2017

Իշխանին կարելի է անվանել լավագույն հայրիկներից մեկը: Նա դստերը միայնակ է մեծացնում և ստիպված է ծանոթանալ աղջկական հետաքրքրությունների հետ: Երբ 5-ամյա փոքրիկը, հայրիկին հաճախ խնդրում է իրեն գեղեցիկ սանրվածք անել, հայրն էլ կարողանում է ուրախացնել փոքրիկ Ալբինային տարբեր սանրվածքներով։ 48-ամյա Իշխան Միրզոյանն իր 5-ամյա դստեր՝ Ալբինայի հետ ապրում է Արմավիր  քաղաքում, վագոն-տնակում: Երկրորդ անգամ ամուսնանալով Իշխանը կարծում էր, թե վերջ կդնի միայնակ օրերին։ Ութ տարի անց, այս անգամ արդեն աղջկա հետ մնացել է առանց կնոջ ու տանիքի։