Պատմություն

Մշտական ճամփորդները

Նոյեմբեր 17 2017

38-ամյա Միքաել Ուլիխանովը տարիներ շարունակ ապրելով Շուշիում, որոշեց քաղաքից քաղաք տեղափոխվել: 2017 թվականի հուլիսին Ուլիխանովների ընտանիքը ստիպված եղավ թողնել Շուշիում իրենց տունն ու ճանապարհ ընկնել դեպի Երևան: Ուլիխանովների սոցիալական ծանր վիճակին, ամիսներ առաջ, գումարվեց նաև ընտանիքի հոր՝ Միքաելի և նրա որդու՝ 3-ամյա Արթուրի առողջական խնդիրները: Երևան գալով Միքաելը զրկվեց աշխատանքից։ Նա այսօր  սրբապատկերներ է  պատրաստում: Ամեն օր գալիս է եկեղեցի՝ հավատով , որ Աստված կօգնի: