Պատմություն

111.Գերդաստանը շենքում

Նոյեմբեր 22 2017

Մալաթիայի կղզիացած հանրակացարանի մի սենյակում,  չնայած բազում  ու անլուծելի թվացող խնդիրների, արդեն 13 տարի 18  քառակուսի մետր տարածքում շարունակում է ապրել Քրսիտինե Կարապետյանի և Մանուկ  Խառատյանի 8-հոգանոց ընտանիքը:  Երեխաներից 3-ը դպրոցական են: Ավագը11-ամյա Անահիտն է, երազում է ոստիկան դառնալ, առաջին աշխատավարձով որոշել է դպրոցական համազգեստ գնել փոքր եղբոր՝ Էդմոնի համար: Քրիստինեի մայրը Թերեզան բնակվում է հանրակացարանի երրորդ հարկում, աղջկա երկու երեխաները գիշերում են նրա մոտ, քանի որ մեկ սենյակում ընտանիքը չի տեղավորվում: Մայրն է օգնում ընտանիքին, շաբաթական երկու անգամ ռեստորաննում ափսեներ է լվանում 3 հազար դրամով, իսկ Մանուկը բանվորական աշխատանք է անում օրական 3-4 հազար դրամով: