Պատմություն

Երկու տարբերակ

Նոյեմբեր 21 2017

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում իր երեք տղաների՝ 7-ամյա Սերյոժայի, 6-ամյա Արայիկի և 4-ամյա Նարեկի հետ ապրում է 25-ամյա Անի Ալիխանյանը։ Երկու տարի առաջ ամուսինը՝ Գևորգ Վիրաբյանը մեկնեց ՌԴ արտագնա աշխատանքի։ Այսօր երեխաները մեծանում են առանց հայրիկի, ում նույնիսկ չեն հիշում։ Պապիկը՝ Ավագ Ալիխանյանը փորձում է միաժամանակ և՜ պապիկ, և ՜ հայրիկ լինել թոռների համար։ Տղաներն էլ չեն թողնում, որ մայրիկը տխրի, ամեն բան անում են, որ նա մի փոքր ուրախանա։