Պատմություն

Երկաթե ամրոցը

Հունվար 30 2018

Նոր Երզնկայում ապրող Աշխեն Դավթյանն ընդունեց դժվար որոշում՝ ամուսնանալ երկրորդ անգամ և ընկավ խնդիրների շրջապտույտի մեջ: 39 տարեկանում Աշխենը վերջապես մայրացավ և խոստացավ իրեն անհնարիին անգամ հնարավոր դարձնել տղայի համար:  11ամյա Գառնիկը ֆուտբոլիստ է, ում ամենավառ երազանքը հոր հետ հանդիպումն է: Նա հիշում է հայրիկի հետ անցկացրած միակ զբոսանքն ու երազում այն կրկնելու մասին:  Տղայի հայրը՝ Հրաչիկը արդեն 9 տարի դատապարտված է ցմահ ազատազրկման: Գառնիկն ապրում է մոր՝ Աշխենի հետ, ով փորձում է տղայի համար ամեն բան անել, որ լիարժեք ընտանիք ունեցող իր հասակակիցներից նա չտարբերվի: Աշխենն ու Գառնիկը ապրում են երկուսով և միմյանց թեկուզ մեկ ժպիտ պարգևելու համար: Մայր ու տղա փորձում են կառուցել ու անառիկ պահել իրենց երկաթե ամրոցը, որտեղ ապրում է նրանց երջանկությունը: