Պատմություն

Արեգնադեմի անդեմ կողմը

Հունվար 25 2018

Արեգնադեմ  գյուղում ապրող Գայանե Պողոսյանն ամբողջ կյանքում  երազել է երեխա ունենալ, բայց առաջին ամուսնության յոթ տարվա սպասումներն այդպես էլ արդյունք չտվեցին։Երեխա  չունենալու պատճառով նա բաժանվեց ամուսնուց։ Շատ չանցած Գայանեն միանգամից 3 դեռահաս երեխաների մայր դարձավ՝ ամուսնանալով  Աշոտ  Տոնականյանի հետ։ Գայանեն հարազատի պես մեծացրեց ամուսնու երեք երեխաներին։ Աշոտի հետ համատեղ կյանքում Գայանեն ունեցավ իր երեխաներին, որոնք իրենց հետ դժվարություններ բերեցին։ Այսօր ամուսիններով  խնամում են առողջական խնդիրներ ունեցող երկու տղաներին։ Չորս հոգանոց  ընտանիքն ապրում է ընդամենը 50.000 դրամ եկամուտով։