Պատմություն

Շուկայական հարաբերություններ

Փետրվար 08 2018

Շուկայի մոտ Շուշանիկն ու Ալեքսանդրը հանդիպեցին և համատեղ ապրեցին՝ դեմ գնալով երկու կողմի ծնողներին:  2004 թվականին ամուսնու մահվանից հետո Ալեքսանդրի հարազատները մոռացան և հարսին և երեխաներին, իսկ Շուշանիկի բարեկամները չօգնեցին անգամ կացարան ունենալու հարցում: Այսօր Շուշանիկ Պետրոսյանն ու 16 տարեկան աղջիկը՝ Լիանա Լոգվինովան ապրում են   Մարգահովիտ գյուղի կարի ֆաբրիկայի շենքում: Երեք երեխաների մայրը միայնակ է մնացել իր խնդիրների հետ։