Պատմություն

Տղամարդկանց լիգա

Փետրվար 09 2018

Նաիրի Գևորյանը  ընտանիքի միակ ծնողն ու խնամողն է: Նա իր երկու որդիների Հրաչիկի ու Էդգարի հետ ապրում է Լոռու մարզի Մարց  գյուղում։  Այսօր Նաիրին  միայնակ է խնամում իր տղաներին: Նրանց մայրը հեռացել է, նոր կյանք սկսել, որտեղ զավակներն այլևս տեղ չունեն: Նաիրին չի խուսափում առօրյա կանացի համարվող գործերից։ Նա իր երկու տղաների հետ ստեղծել է տղամարդկանց լիգա, որն անսասան է։ 14-ամյա Հրաչիկը և 13-ամյա  Էդգարը  հոր  հպարտությունն են ու ամեն ինչ անում են նրա հոգսը թեթևացնելու համար։ Էդգարը երազում է երգիչ դառնալու մասին։