Պատմություն

Արձագանքին սպասելով

Փետրվար 13 2018

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ապրող 16-ամյա բնակչուհի՝ Թագուհի Մլքեյանի խոսքով, իրենց ընտանիքի անհաջողությունները սկսվեցին երբ հայրը ձիուց  ընկավ՝ վնասելով աջ թևը, որը մինչ այսօր չի ապաքինվել և ընտանիքը արդեն կորցրել է հույսը, որ օրերից մի օր այն կապաքինվի։ Թագուհու մայրը ՝ տիկին Վարդուհին  մանկավարժ է և աշխատում է Սարուխանի թիվ 3 հիմնական դպրոցում։ Աշակերտների թվաքանակի քիչ լինելու պատճառով ստանում է ընդամենը 17.500 դրամ աշխատավարձ։ Ընտանիքի միակ հույսը պետության կողմից տրվող նպաստն է՝  30.000 դրամն ու Խաչիկի հաշմանդամության համար տրվող թոշակն է16.000 դրամ։  Ընտանիքն ապրում է գյուղի բնակիչներից մեկի տրամադրած տանը, ով այս պահին ՌԴ-ում է և գարնանը պատրաստվում է վերադառնալ հայրենիք։