Պատմություն

9+9

Փետրվար 14 2018

Հովհաննես  Երվանդյանի ընտանիքը  ոչ միայն Քուչակի, այլ Ապարանի տարածաշրջանում 9 երեխա ունեցած միակ ընտանիքն է: Հովհաննեսը ամուսնացել է հարևան գյուղից Թեհմինե Խաչատրյանի հետ: Հովհաննեսն ասում է՝ երջանիկ մարդ է: Երբ դեռ չէր ամուսնացել, որոշել էր, որ 9 երեխա է ունենալու՝ 8 աղջիկ ու մի տղա: Հիմա 6 աղջիկ ու 3 տղա ունի: 4 աղջիկներն ամուսնացել են, մյուս 5 երեխաները դպրոցական են: Հովհաննեսն արդեն 9 թոռ ունի: Հովհաննեսը 12 տարի պայմանագրային զինծառայող է եղել: 2015-ին առողջական խնդիրների պատճառով դուրս է եկել բանակից, բայց հիմա, ասում է, եթե առաջարկ լինի, կվերադառնա: Ընտանիքն ամսական 38 հազար դրամ նպաստ է ստանում, բայց ինչպես մայրն է ասում, փոստից չեն էլ հասցնում գումարը տուն բերել, պարտքերն են մարում: