Պատմություն

Տևական ապրումներ

Ապրիլ 10 2018

2018 թվականի մարտի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարություն ահազանգ ստացվեց. Խարբերդի

ամառանոցներում տուն էր այրվում: Բռնկված կրակը, մոխրի վերածելով ամեն ինչ, ոտքի էր կանգնեցրել համայնքի բնակիչներին։

Հրդեհի հետևանքով 65-ամյա Ռոզա Հակոբյանը, այրվածքներով տեղափոխվեց  Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատեցին ծանր։ Ընտանիքը ավելի քան տասը տարի ապրել է այս տանը։

Երիտսարդ ամուսինները և իրենց երկու մանկահասակ երեխաները մոտ մեկ ամիս է ապրում են իրենց հարազատների տանը, սակայն օր առաջ ցանկանում են գոնե լուծել տան տանիքի, դուռ ու լուսամուտի խնդիրը, որպեսզի նորից բնակվեն իրենց կողմից կառուցված տանը։ 

Այսօր ընտանիքը օգնություն  գտնելու նպատակով, նրանք  թակում են հնարավոր ու անհնարին բոլոր դռները: