Պատմություն

Տարբերություն չկա

Ապրիլ 11 2018

Անասնապահական ֆերմայում Կարեն Հովսեփյանը հանդիպեց ապագա կնոջը։ Լաուրան 16 տարեկան էր, իսկ Կարենը 26։ Չորս ամիս շփվելուց հետո որոշեցին ամուսնանալ։ Համատեղ տասը տարիների ընթացքում ընտաիքում ծնվեցին Սոֆիան, Նարեկն ու Մարին: Ընտանիքում ավելացող յուրաքանչյուր անդամի հետ մեծանում էին նաև հոգսերն ու ավելանում ֆինանսական դժվարությունները։ Չնայած այն հանգամանքին, որ Կարենը  մեծ դժվարությամբ է կարողանում հոգալ երեխաների կարիքները, իր խնամքի տակ է վերցրել նաև կնոջ ութամյա քրոջը՝ Կարինեին։