Պատմություն

Ապրելու ելք փնտրելով

Ապրիլ 18 2018

2008-ին հնչած հեռախոսազանգը 180 աստիճանով փոխեց Անուշի Խաչատրյանի հետագա կյանքը։ Մինչև Ռուդիկի հետ առաջին առերես հանդիպումը, Անուշը մասամբ տեղյակ էր, որ նա ունի առողջական խնդիրներ։ Մեկ ամիս շփվելուց հետո  Անուշը որոշեց  կյանքը կապել Ռուդիկի հետո։ Անուշի խոսքով, ապագա ամուսինը այնքան դրական կողմեր ուներ, որ նրա ֆիզիկական թերությունները չէին երևում։ Այժմ Ռուդիկն ու Անուշը ունեն 2 տղա՝ 10 տարեկան Արամին և 5-ամյա  Ավոյին։

Ռուդիկի մի որքը միուսից կարճ է 3 սմ-ով, իսկ մի աչքը ընդհանրապես չի տեսնում, սակայն, աշխատում է ցանկացատ աշխատանք կատարելով ամեն կերպ փորձում է հոգալ ընտանիքի կարիքները: Ռուդիկի ու Անուշի որդին՝ Ավոն ևս առողջական լուրջ խնդիրներ ունի, նա ոչ լսում է ոչ էլ խոսում: Այս ընտանիքի խնդիրները բազմաթիվ են, սակայն կա մի համընդհանուր սեր և ջերմություն, որը միավորում և պայքարելու ուժ է տալիս: