Պատմություն

Կյանք ու կռիվ

Ապրիլ 19 2018

40-ամյա Մարիամ  Բրուտյանը միայնակ մայր է։ Երջանիկ ամուսնական կյանքն ավարտվեց 1 տարի առաջ երբ հանկարծամահ եղավ նրա ամուսինը: Այդ օրվանից նա միայնակ է խնամում առողջական խնդիրներ ունեցող երկու որդիներին՝ 15-ամյա Արթուրին ու 12 տարեկան Գոռին։  Ամուսնու մահը այս երիտասարդ կնոջը հասցեագրված վերջին հարվածը չէր: Մեկ տարի առաջ  Մարիամի մոտ հայտնաբերվեց  դարի հիվանդությունը՝ քաղցկեղը ու նա այսօր քիմիաթերապիայի հերթական  կուրսը պիտի անցնի։  Մարիամը դրական է տրամադրված և վստահ է, որ հաղթահարելու է քաղցկեղը: