Պատմություն

Նահապետական ընտանիք

Ապրիլ 25 2018

2008 թվականին հարևան Անահիտը իր եղբոր աղջկան`Քնարիկին  ծանոթացրեց  Նահապետի հետ: Մայր ու տղա հավանեցին Քնարիկին  ու երեք օր անց գնացին նրա ձեռքը խնդրելու: Քնարիկի մայրը՝ տիկին  Ելենա Հովհաննիսյանը սկզբում մերժեց փեսայի ընտանիքին պատճառաբանելով, որ Նահապետը տուն չունի և ապրում է տնակում։ Մեկուկես ամիս գաղտնի շփվելուց հետո, ահապետն ու Քնարիկը որոշեցին փախնել ու միասին ապրել: Մայրը աղջկան՝ իր և Նահապետի միջև ընտրություն անելու հարցի առաջ կանգնեցրեց: Քնարիկը ընտրեց Նահապետին։ Այսօր այս ընտանիքում մեծանում են նրանց հինգ երեխաները` Արտակը, Արմանը, Վարդուհին, Նարեկը և փոքրիկ Ալեքսը։ Նապահետը հիմնական աշխատնք չունի։ Ընտանիքի հոգսերը հոգում են 55.500 դրամ ընտանեկան նպաստով։