Պատմություն

Երասխ եկածները

Մայիս 03 2018

34-ամյա Էդիկ Գալստյանն արդեն մի քանի ամիս է կնոջ Ոսկեհատի ու երեք երեխաների 5-ամյա Վարդանի, 4-ամյա Ասյայի և ութ ամսական  Գոռի հետ ապրում է Արարատի մարզի Երասխավան գյուղում: Մինչև  Երասխավան տեղափոխվելը ապրում էին Վարդենիկում, հետո  Արմավիրում: Ամուսինները անասնապահությամբ էին զբաղվում՝ աշխատելով ֆերմայում։ Աշխատանք գտնելու նպատակով ընտանիքը  անընդհատ տեղից տեղ է տեղափոխվում։  էդիկի խոսքով, քոչվորի պես են ապրում։ Ընտանիքն ունի՝ կացարանի, սննդի և հագուստի խնդիր: