Պատմություն

Տարիներ անց

Մայիս 01 2018

38-ամյա  Էմմա Գևորգյանը ապրում է Վանաձորում: Նա կարոտով է հիշում այն երջանիկ տարիները, որ ամբողջ ընտանիքով անհոգ ապրում էին Ռուսաստանի  Դաշնությունում։ Ամեն ինչ փոխվեց սկեսրայրի Գառնիկի մահանալուց հետո։ Էմման ընտանիքով վերադառնում է Հայաստան։ Սակայն ամիսներ անց ամուսինը Գագիկ Ղազարյանը   թողնելով կնոջն ու երկու երեխաներին կրկին վերադառնում է Ռուսաստան։ Ամիսներ առաջ  Գագիկը  կրկին վերադառնում է Հայաստան։ Քրոջ  հետ,  կնոջից  գաղտնի գործարք է կատարում ու իր տունը  նվիրում Վարսիկ Ղազարյանին։ Ժամանակ անց Գագիկի քույրը որոշում է եղբոր տղաներին 15-ամյա Մակարին, 13-ամյա  Ռաֆիկին ու նրանց մորը տանից դուրս հանել։ Երիտասարդ կինը տեղ չունի գնալու։ Այսօր նա իր երկու զավակներին պահելու համար 40 հազար  դրամով խնամում է տարեց մի կնոջ։ Անելանելի վիճակում հայտնված կինը թակում է բոլոր հնարավոր դռները օգնության հույսով: