Պատմություն

Ճիշտ հիասթափություն

Մայիս 04 2018

Արկադի Հովհաննիսյանը հանդիպեց  Զարուհուն, երբ վերջինս արդեն նշանված էր և պատրաստվում էր ամուսնանալ ուրիշի հետ։ Օգտվելով  նախկին փեսացուի սխալից, Արկադին մեկ տարի անց ամուսնացավ  Զարուհու հետ։ Այսօր երջանիկ զույգն ապրոււմ է Լոռու մարզի Թումանյան քաղաքում։ Ունեն երկու աղջիկ ու մեկ տղա։ Ամուր ու համերաշխ ընտանիքում սոցիալական խնդիրները հերթ չեն տալիս իրար։ Արկադին չի աշխատում։ Օրեր են լինում, երբ երեխաները համարյա սոված են քնում, խանութներն էլ այլևս պարտխով սննդամթերք չեն տալիս։