Պատմություն

Գողթանիկի մեխանիկ

Մայիս 10 2018

Հերմինե Հովսեփյանը 15 տարեկանում որոշեց կյանքը կապել Արտակ Ավետիսյանի հետ։ Հերմինեի խոսքով, ամուսնանալով կթեթևացներ մոր հոգսը։16 տարեկանում ծնվում է Արտակի ու Հերմինեի առաջնեկը՝ Արտուշը: Այնուհետև ծնվեցին Թոռնիկը, Աստղիկը, Վանուշը, Ալեքսը։ Մի քանի տարի առաջ Արտակը վաճառեց Վարդենիկի բնակարանը և տեղափոխվեց Արարատի մարզի Արարատ գյուղ։ Սակայն այստեղ էլ երկար չապրեցին։ Քանի որ Արտակը որոշել էր ընտանիքի հետ մեկնել  Ռուսաստանի դաշնություն։ Սակայն կնոջ առողջական խնդիրների պատճառով մնացին Հայաստանում։ Վաճառված բնակարանի գումարով ապրեցին մի որոշ ժամանակ։ Մի քանի տարի Ավետիսյանների ընտանիքը ապրեց Վայոց ձորի Գողթանիկ գյուղում՝ ծանոթի  տանը։ Մարտի 18-ին տեղի ունեցած ավտովթարը փոխեց  Արտակի կյանքը։ Ընտանիքի միակ աշխատողը 32- ամյա Հերմինեն է։ Գյուղի միակ  ավտոմեխանիկը այսօր անգործ է և չի կարողանում հոգալ ընտանիքի հոգսերը։