Պատմություն

Սևազգեստ կանայք

Մայիս 15 2018

2018 թվականի մարտի 29 - ին Գյումրիում ապրող Աստոյանների ընտանիքի  անդամները վատ կանխագզացումներ ունեին։  Երեկոյան Խրիմյան Հայրիկ  փողոցում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացավ Աստոյանների ընտանիքի միակ կերակրողը՝ 29-ամա Արտավազդ։   Արտավազդը մշտական աշխատանք չուներ։ Աշխատում էր  շինարարություում։  Երեկոյան աշխատավայրից դուրս էր եկել ու այդպես էլ տուն չեր վերադարձել։ Կինը՝ Օվսաննան անհանգիստ էր երկու շաբաթ առաջ  տեսած երազը ոչ մի կերպ հանգիստ չէր տալիս։ Նրա խոսքերով, ինչ իմանար, որ երազն իրականություն է դառնալու։ Այսօր երիտասարդ կինը ապրում է  սկեսուրի, տալի՝ Հերմինեի ու նրա 5-ամյա որդու Յուրայի հետ։ Աստոյանների  փայտե տնակում առանց կոմունալ հարմարությունների մեծանում են նաև  Օվսաննայի երեք անչափահաս երեխաները 8-ամյա Քնարիկը, 3-ամյա Անին ու  8- ամսական Մարինեն։ Ընտանիքում ոչ ոք չի աշխատում ։