Պատմություն

Հարվածային հերթականություն

Մայիս 16 2018

Հռիփսիմե Բաբայանը քրոջ ծնունդյան տարեդարձի ժամանակ ծանոթացավ դհոլահար Կառլեն Հովհաննիսյանի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում Հռիփսիմեի ու Կառլենի ընտանիքը համալրեցին Գևորգն ու Սյուզաննան։ Օր օրի մեծացող հոգսերն ու առողջական խնդիրները,Կառլենին ստիպեցին մի կողմ դնել սիրելի դհոլն ու վերցնելով շինարարական գործիքները ու զբաղվել շինարարությամբ։ Վեց տարի առաջ Կառլենը զրկվեց աջ ձեռքից ու ընտանիքը կանգնեց նոր՝ ավելի բարդ խնդիրների առաջ։ Հռիփսիմեն և Կառլենը այսօր մտահոգված են ոչ թե իրենց առողջական խնդիրներով, այլ որդու 15-ամյա  Գևորգի  և հինգամյա Սյուզաննայի առողջական  խնդիրներով։ Ընտանիքն ապրում  է Կառլենի հաշմանդամության 16.000  դրամով։