Պատմություն

Ապրուստ փնտրելով

Մայիս 17 2018

Արագածոտնի մարզի Կարին գյուղում ապրող Արման Հովհաննիսյանի և Աննա Ոսկանյանի  ընտանիքը ապրուստի միջոց ոչ թե ստեղծում է, այլ փնտրում: Աննայի խոսքով՝ սկեսրոջ մահից հետո, ընտանիքը զրկվեց օգնող ձեռքից։ Ամուսնանալուց հետո, Աննան կիսատ թողեց ուսումը՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։  Այսօր նա աշխատում է Կարինի միջնակարգ դպրոցում որպես հավաքարար։ Իսկ  Արմանը աղբատարի վարորդ է։ 9-ամյա Վարսենիկը և 5-ամյա Հակոբը շատ են երազաում ապրել համերաշխ ընտանիքում։