Պատմություն

Բացակա հարազատներ

Մայիս 22 2018

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում ապրում է Արփինե Հակոբյանը: Նա միայնակ է  խնամում իր նախկին ամուսնու 88-ամյա տատիկին և իր երեք երեխաներին՝ 14-ամյա Գայանեին,12-ամյա Գագիկին ու 5-ամյա Մերիին: Ամուսնու՝ Էդգար Շահինյանի հետ նա ապրելց 14 տարի: Արփինեն սովորեց հաղթահարել դժվարությունները,սակայն մեկ տարի առաջ խնդրեց ամուսնուն հեռանալ ու մենակ թողնել իրեն: Արփինեն չի խոսում իր կյանքի բացակա մարդկանց մասին, բայց ի տարբերություն նրա երեխաները հստակ պատկերացումներ ունեն իրենց կյանքում բացակա, բայց  ներկա մարդկանց մասին: