Պատմություն

Զույգ երկվորյակ

Մայիս 23 2018

1983 թվականին Ծովազարդ գյուղում ծնվեցին Լյուդվիգ Նաջարյանի զույգ աղջիկները՝ Աննան և Սյուզաննան։ Մանկուց ծնողները երկվորյակների մեջ սերմանել էին մի ընտանիք հարս գնալու միտքը: 2001 թվականին Գեղարքունիկի մարզի Բերդկունքում տեղի ունեցած հարսանիքը քննարկում էին բոլոր համագյուղացիները:  Զույգ եղբայրներ Սերյանն ու Ղարիբը ընտրեցին զույգ քույրերին՝ Աննային և Սյուզաննային, ինչպես իրենք են նշում, կանգնեցին դեմ դիմաց ՝ համեստը ընտրեց համեստին, իսկ աշխույժը աշխույժին։18 տարի զույգ քույրերը քայլել էին մեկ արահետով, իսկ ամուսնությունից հետո նրանց ուղիները բաժանվեցին։ Այսօր Աննան իր կարմիր տնակի շուրջ ծաղիկներ է աճեցնում, կարոտով սպասում ամուսնու վերադարձին։