Պատմություն

Ուշադրության կենտրոնում

Մայիս 24 2018

Թամարա և Սեյրան Նահապետյանների միակ որդին 14-ամյա Արմանը արդեն մեկ տարի է դպրոց չի հաճախում առողջական խնդիրները թույլ չեն տալիս։ Փոխարենը դասապատրաստումները տանն են տեղի ունենում, ուսուցիչներն այցելում են նրան և իրականացնում դասերը տնային պայմաններում: Չնայած առողջական բազմաթիվ խնդիրներին, Արմանը շարունակում է լավատեսորեն նայել կյանքին ու հավատում, որ շուտով ոտքի կկանգնի ու մի օր ընկերների հետ հաստատ ֆուտբոլ կխաղա: Ծնողները երազում են, որ որդին շուտ բուժվի ու կարողանա քայլել։ Նրանք հավատում են հրաշքների։