Պատմություն

Մեկ քայլ առաջ

Մայիս 30 2018

20-ամյակը դեռ չբոլորած Միքայել Գալստյանը զինծառայությունից պիտի վերադառնար հայրենի Կապս գյուղ: Սակայն Միքայելին  վիճակված էր ծառայել ընդամենը մեկ տարի 7 ամիս: Զինվորական ծառայության ընթացքում նրա մոտ առաջացան առողջական խնդիրներ, իսկ ծառայությունից հետո դրանց ավելացան նորերը։ Այսօր Միքայելը չի կարողանում քայլել ու մի քանի ամիս է օրերն անց է կացնում նստած։ Միքայելի մայրը՝ 45-ամյա Աստղիկ Գալստյանը մեկ տարի առաջ փակեց սեփական տնակի դուռը ու երեխաների հետ տեղափոխվեց մոր տուն՝ Արմավիրի մարզ, ՆորԱրմավիր գյուղ: