Վարդերի Մարգարիտան
55-ամյա Մարգարիտա Ալեքսանյանն 15 տարի առաջ Ալավերդուց տեղափոխվեց Արարատի մարզի Ազատաշեն գյուղ: Գառնիկը մինչև կաթված ստանալը վերանորոգման աշխատանքներ էր կատարում, իսկ Մարգարիտանա ջերմոցնում է աշխատում: Մարգարիտայի աղջիկը՝ 32-ամյա Աննան առողջական խնդիրներ ունի, հաշմանդամության կարգ չունի ու չգիտեն նույնիսկ ինչ հիվանդություն ունի։ Որդին ՝ Գուրգենը ևս առողջական խնդիրներ ունի: Ամուսնացած է, ունի երկու երեխա, ապրում է Ապարանի գյուղերից մեկում անասնապահությամբ է զբաղվում կնոջ հետ: Մյուս որդին Գևորգը ևս ամուսնացած է։ Նա երեք տարի է ինչ ծնողների հետ չի ապրում։ Մարգարիտայի խոսքով, իրենք շատ են պայքարել երջանիկ ապրելու համար, բայց ամուսնու՝Գառնիկ Սոխակյանի առողջական խնդիրների ի հայտ գալուց հետո, ամենինչ փոխվեց։