Պատմություն

Հավաքական ուժով

Հունիս 06 2018

1988 թ.-ին Վարոս Աբելյանը թողնելովՎայոց ձորի Շատին գյուղի հայրական տունը, կնոջ՝ Յուղիկ Սողոմոնյանի հետ տեղափոխվեց Հորս գյուղ։ Հիմնավորվելով Հորսում ընտանիքը գյուղացու ծանր աշխատանքի միջոցով ստեղծեց ամեն ինչ։ Սակայն 2017 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհը ամբողջությամբ հողին հավասարեցրեց Վարոսի և Յուղիկի ստեղծածը։ Այրվեց ամեն ինչ, բացի հույսից: Հույս,որ տվեցին համագյուղացիները իրենց հավաքական ուժով՝ օգնության հասնելով Վարոսին և Յուղիկին։Այսօր նրանց հինգամյա որդին Արամը ապրում է տատիկ- պապիկի հետ։