Պատմություն

Քարկոփի Զավակները

Հունիս 07 2018

Լոռու մարզի Շնող-Քարկոփ համայնքի 19 քմ տարածքում է ապրում 47-ամյա Արտակ Սարգսյանի 9 հոգանոց ընտանիքը։ Նառա Կիրակոսյանի և Արտակ Սարգսյանի ընտանիքում այսօր մեծացող յոթ երեխաներից յուրաքանչյուրը  փորձում է լուծել ընտանիքի խնդիրներն ու աջակցել ծնողներին: Սարգսյանների տունը զուրկ է կոմունալ բոլոր հարմարություններից։ Ընտանիքի մոր Նառայի խոսքերով` չունենալով աշխատանք, այնուամենայնիվ, ամռանը փորձում են անտառից հավաքած բարիքների շնորհիվ մեղմել երեխաների քաղցը։ Իսկ Արտակը գյուղում չնչին գումարի դիմաց որոշ աշխատանքներ է կատարում, սակայն դրանք ևս մշտական բնույթ չեն կրում, իսկ երեխաները ամեն օր սնվելու կարիք ունեն: Յոթ երեխաներից ավագը՝ Սամվելը շուտով Հայոց բանակ կզորակոչվի :