Պատմություն

Երեք սիրտ

Հունիս 08 2018

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում ապրող 57-ամյա Մագթաղ Գյուլզատյանը 2014 թվականի հոկտեմբերի 4-ին սրտային անբավարարությունից կորցրեց իր ավագ որդուն՝ 24 -տարեկան Մուշեղին։ Մահվանից առաջ որդին մորն ասել էր ութ ժամից մահանալու է։ Մուշեղի մահվան վիշտը դեռ չէին հասցրել հաղթահարել, երբ 2018 թվականի մայիսի 11-ին, դարձյալ սրտային հիվանդությունից մահացավ միջնեկ որդին՝ 28 տարին դեռ չբոլորած Հայկ Գյուլզադյանը։ 3 որդի, 3 սիրտ, 2 մահ: 2 որդու մահ տեսած Մագթաղի մտահոգությունը կրտսեր որդու կյանքի պահպանումը։ Հմայակը ինչպես և եղբայրները բնածին սրտի արատ ունի։