Պատմություն

Փայտե կամք

Հունիս 15 2018

Սուսաննա Նավոյանը հարևանուհու բնակարանում հանդիպեց Կարապետ Թադևոսյանին: Առաջին հանդիպումն ունեցավ շարունակական բնույթ, նրանք մի կողմ դրեցին առողջական խնդիրները և ընտանիք կազմեցին: Արդեն 29 տարի Կարապետը ապրում է առանց ձախ դաստակի և աջ աչքի, ինչը նրան չի խանգարում ստեղծագործել` չմշակված փայտը նրա ձեռքում վերածվում է յուրօրինակ կահույքի, բայց  եկամուտի աղբյուր այն դեռ ոչ մի կերպ չի դառնում։  Չկարողանալով տան վարձը վճարել, Կոտայքի մարզի  Մայակովսկի գյուղում ապրող   Կարապետն ու Սուսաննան իրենց չորս  երեխաների14-ամյա Էդգարի, 12-ամյա Էվելինայի,10-ամյա Էլենի ու  4-ամյա Էմիլիաի հետ տնից տուն են տեղափոխվում։