Պատմություն

Փայտի արհեստանոցում

Հունիս 21 2018

2017 թ.-ի օգոստոսից Քրիստինե Քոչարյանն ամուսնու Արտակ Մինասյանի հետ ապրում է Կապս գյուղի փայտի արհեստանոցում։ Տարածքը մի օր իրենց սեփականը դառձնալու հույսով ամուսնինները ամողջ ունեցած գումարը ներդրեցին այն բարեկարգելու համար, սակայն երբ Կապսի գյուղապետը դարձավ նախկին՝ պարզվեց, որ տարածքը իրենց չի պատկանում։ Առողջական խնդիրների պատճառով Արտակն այսօր չի կարողանում աշխատել։

Ֆինանսական ծանր վիճակի և բնակության վայրի անմխիթար պայմանների պատճառով Քրիստինեի և Արտակի միակ որդին 10- ամյա Վիգենն այսօր գտնվում է Գյումրու «Թռչունյան տանը»: Այսօր ամուսինների ցանկությունն է դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ իրենց երեխայի կողքին լինել: