Պատմություն

Պատերազմում եմ

Հուլիս 05 2018

Ազատամարտիկ Մարգո Բաբայանը աղջկան՝ Մարիամին վերցրած գյուղե գյուղ, քաղաքից քաղաք է անցնում։ Արդեն 6 բնակավայր է փոխել։ Հենց գումարը վերջանում էր, հերթական տան տերը նրան հանում էր բնակարանից։ Մարմարաշեն գյուղում մի մարդ Մարիամին խղճացել է, գրանցել է իր տանը, հետո տունը տվել է ազգականներին։ Մայրն ու աղջիկը դարձյալ հայտնվել են փողոցում։ Վերջին կացարանը Խարբերդ թաղամասում է։ Հաշմանդամ աղջիկը 21 տարեկան է։ Մնացել է լռության մեջ, իր սայլակին գամված։ Մարգո Բաբայանը դաշտերում կանաչի է հավաքում։ Ընտանիքը երանությամբ է հիշում այն ժամանակները, երբ կայուն եկամուտ ուներ՝ ամիսը 16 հազար դրամ։ Այդքան էր կազմում Մարիամի  հաշմանդամության նպաստը։ Բայց արդեն 5 տարի է, աղջիկը զրկված է նպաստից։