Պատմություն

Կրկին ավտոտնակում

Հուլիս 03 2018

Գայանե Հակոբյանը 2006 թ.-ի մայիսի 12-ին կորցրեց մանկության ընկերոջն ու ամուսնուն։ Հրաչյայի մահվանից հետո նա  միայնակ է մեծացնում ի ծնե առողջական խնդիրներ ունեցող դստերը՝ Արմենուհուն։ Ամուսնու մահից հետո Գայանեի և Արմենուհու առջև փակվեցին ամուսնու տան դռները և նրանք ստիպված եղան տեղափոխվել ավտոտնակ: Պայքարն ամուսնու տան համար սկսվեց ու ավարտվեց Գայանեի հաղթանակով և ի վերջո նրանց հաջողվեց տեղափոխվել այդ տուն, սակայն երեք տարի անց նույն այդ տան պատերը փլվեցին, մորն ու 18-ամյա աղջկան կրկին տանելով ավտոտնակ։