Պատմություն

Պապական ավանդույթներ

Հուլիս 06 2018

31 տարեկանում Սանասար Դավթյանը որոշեց ստեղծել իր ընտանիքը և ամուսնության առաջարկություն արեց իր աչքի առջև մեծացած և իրենից 12 տարի փոքր Ռիմային։  Աշոցքի շրջանի Արփենի գյուղում Սանասարի ու Ռիմայի  բազմանդամ ընտանիքում մեծանում են նրանց  ութ անչափահաս երեխանները՝ Բավականը ,Շոթան, Վալոդյան, Գրետան, Համասփյուռը, Սոնան, Լիլիթը ու Կարենը։ Պապենական ավանդույթը չխախտելու համար, Սանասարի  խոսքով , նրանց  թիվը դեռ պետք է կրկնապատկվի: