Պատմություն

Ամբողջից մի քիչ պակաս

Հուլիս 12 2018

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում իրենց երեխաների հետ ապրում են 38-ամյա Լիանա Ավագյանը ու Արմեն Սարգսյանը։ Հինգ երեխաներից միայն չորսն են ապրում ծնողների հետ։

Անասնապահ Արմենի օրը սկսվում ու ավարտվում է գյուղի նախիրը արոտավայր տանելով, հսկելով ու ապահով հետ դարձնելով: Լիանան էլ չնայած առողջական խնդիրներին փորձում է լիարժեք մայրություն անել չորս երեխաներին 8 տարեկան Արփինեին, 7 ամյա Արմինեին, 2-ամյա Լիլիթին ու մի քանի ամսական Նարեկին։ Բացի երեխաների խնամքով զբաղվելուց Լիանան նաև կթվորություն է անում՝ ընտանեկան բյուջեն ավելացնելով ամսական 3000 դրամով։