Պատմություն

Արշալույսի մայրամուտներ

Հուլիս 17 2018

Նարեկ Մելիքյանի խոսքերով առողջական խնդիրներն ավելի բարդացան, երբ չորս տարի առաջ առավոտյան նրան քնից արթնացրեցին և ուղեկցեցին Վաղարշապատի ոստիկանության բաժանմունք։ Նարեկին մեղադրանք առաջադրվեց 25.000 դրամ արժողությամբ ջրամղիչ պոմպ հափշտակելու մեջ: Տարիներ շարունակ Նարեկը և իր կինը` Նվարդ Մարգարյանը, աչք չեն բացում դատական գործերից։ Անհանգիստ կենցաղ ունեցող այս ընտանիքը առօրյա հոգսերը հոգալու համար կատարում է գյուղատնտեսական աշխատանքներ։ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում Մելիքյանները երազում են արշալույսները հանգիստ դիմավորելու մասին։