Պատմություն

Կասկածելի ճշմարտություն

Հուլիս 20 2018

44- ամյա Արթուր Մկրտչյանը վաճառեց իր հայրական տունը, իրեն հասանելիք գումարով նոր տուն գնեց Արարատի մարզի Խաչփար գյուղում։ Այսօր Արթուրը  կնոջ Հերմինեի 6 ամյա երեխայի հետ վարձով ապրում են Թաիրով գյուղում նախկին ավտոտնակում։ Արթուրի ու Հերմինեի խոսքով իրենք դարձել են խաբեության զոհ։  Տան  առքու վաճառքով զբաղվող բրոկերները նրանց խոստացել էին տնակում բարեկեցիկ կյանք, սակայն այսօր երեք հոգանոց ընտանիքը չի կարողանում ոչ տնակում ապրել, ոչ էլ հետ վերադարձնել չկայացած գործարքների գումարը։