Պատմություն

Մոտակայքում կորած

Հուլիս 24 2018

Ալլա Կասյանը 35 տարիների ընթացքում ծնողական հայրական քնքշանք չի ստացել, այդ բացը փորձել են լրացնել մանկատան աշխատակիցները։ Լույս աշխարհ գալու հենց առաջին պահից  ծնողները նրանից հրաժարվեցին։ 12 տարեկանում Ալլան մանկատան հոգեբանի միջոցով, գտավ իր հարազատ տատիկին և պապիկին, բացահայտելով, որ հարազատների տունը 450 մետր հեռավորության վրա է գտնվում մանկատնից։ Ալլայի տատն ու պապը գաղտնի էին պահում իրենց աղջկա տվյալնները, որպեսզի չկործանեն դստեր կառուցած ընտանիքը և միայն նրանց մահից հետո Ալլան առաջին անգամ խոսեց հարազատ մոր հետ։ Արդեն 3 տարի է Ալլան ապրում է տատ ու պապից հետո մնացած Երաևանի Քանաքեռ Զեյթուն համայնքում գտնվող այս բնակարանում, հույսով սպասելով, որ մայրը կուղարկի խոստացված համաձայնագիրը և նա այլևս օդում կախված չի մնա։