Պատմություն

Հետ տալով ժամանակը

Հուլիս 26 2018

63-ամյա տիկին Հասմիկ Պապիկյանը այդպես էլ չգտավ իր անձնական երջանկությունը, բայց փոխարենը  իրեն նվիրվեց  հարազատներին ու օգնության ձեռք մեկնեց նրանց։ Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ 40 տարվա մանկավարժը գիշերում է դրսում։ Երևանի Ռուսթավելի փողոցում գտնվող հայրական տան դռները փակ են տիկին Հասմիկի համար, քանի որ իր խոսքերով եղբայրը՝ Հարությունը ահաբեկում է իրեն։