Պատմություն

Ինքն իրեն

Սեպտեմբեր 06 2018

27 տարի առաջ Գյումրու տրիկոտաժի ֆաբրիկայում Քնարիկ Թումասյանը առաջին անգամ հանդիպեց ապագա ամուսնուն՝ Արթուր Վարդանյանին ու որոշեց կյանքը կապել նրա հետ։ Ամուսնույունից երկու տարի անց Քնարիկն ու Արթուրը որոշեցին առանձին ապրել։ Համատեղ ամուսնական կյանքու ծնվեցին նրանց չորս երեաները Լիլիթը, Լուսինեն, Ֆենյան և Արտուշը։ 17 տարի համատեղ ապրելուց հետո Արթուրը որոշեց հեռանալ Քնարիկից ու երեխաների հոգսը մնաց երիտասարդ կնոջ ուսերին։ Քնարիկը  միայնակ մեծացրեց չորս երեխաներին։ Նա ամեն ինչ անում էր, որ երեխաները հետ չմնան իրենց հասակակաիցներից։ Այսօր Քնարիկն ապրում է իր երկու երեխաների՝ 23-ամյա Ֆենյայի ու 13-ամյա  Արտուշի հետ։ Մեծ աղջիկները՝ Լուսինեն ու Լիլիթը ամուսնացել են։