Պատմություն

Անորոշ պայքար

Հոկտեմբեր 09 2018

Գյումրեցի Աշոտ և Գայանե Գասպարյանների բազմանդամ ընտանիքում խնդիրներն օր օրի ավելանում են, իսկ եկամուտները պակասում,անգամ չեն բավարարում օրվա հացի խնդիրը լուծելու համար: 8 անձից բաղկացած ընտանիքը ապրում է ընտանեկան նպաստի հույսին: 14 տարի վարձակալական հիմունքներով ապրելուց, հետո Գասպարյանների ընտանիքը Գյումրու Մուշ թաղամասում երեք սենյականոց բնակարան ստացավ։ Վեց տարի առաջ պարզվեց, որ քաղաքապետարանի կողմից օրդեր է տրամադրվել նաև Սամվել Հալաջյանին։ Մի քանի ամիս առաջ Աշոտ Գասպարյանի մոտ ի հայտ եկան առողջական խնդիրներ ու նա այսօր չի կարողանում աշխատել։  Կինը՝ Գայանեն է հոգում ընտանիքի հոգսերը՝ բնակարաններ մաքրելով։ Շուտով ձմեռ է և Գասպարյանների ընտանիքը շուտով կհայտնվի դրում։