Պատմություն

«Թևերը կոտրած»

Հոկտեմբեր 15 2018

2000 թվականին 26 –ամյա Արտակ Հովհաննիսյանը և 17 – ամյա Էլեոնորա Ասատրյանը պատահական հանդիպեցին ու ամուսնացան։ 11 տարի համատեղ կյանքից հետո որոշեցին ամուսնալուծվել։ Էլեոնորան իր երկու անչափահաս երեխանների հետ վերադարձավ մայրական կացարան և սեփական ձեռքերով սկսեց վերանորոգել Նոր Նորք համայնքում գտնվող 14 քառ/մ հանրակացարանային սենյակը։ Մի քանի տարի առաջ երիտասրդ կինը ծանր վիրահատություն տարավ ու դարձավ անաշխատունակ։ Աղջկա և թոռների հոգսն ընկավ Էլեոնորայի 64-ամյա թոշակառու մոր` Զաոյա Ասատրյանի ուսերին։