Պատմություն

Ամոթի գերին

Հուլիս 19 2017

Գլաձոր գյուղում իր երկու որդիների ու նրանց ընտնանիքների հետ ապրում է Մարինե Ստեփանյանը։ Այս ընտանիքում յուրաքանչյուր օրը  սկսվում ու ավարտվում է չորս թոռների քաղցը ցամաք հացով բավարարելով: Հաճախ տիկին Մարինեն ամոթից դուրս է գալիս տանից, երբ թոռնիկները որևէ բան են խնդրում իրենից:  

Մանուկյանների երկու տղամարդիկ՝ Հայկը և Վահեն փորձում են չնչին աշխատավարձով պահել ընտանիքն ու թեթևացնել կուտակված պարտքերը, սակայն, պակասելու փոխարեն, դրանք միայն ավելանում են: