Պատմություն

Կյանքը մատների արանքով

Հուլիս 13 2017

Կատյան և Հարությունն 15 տարվա ամուսիններ են, երբեք լավ չեն ապրել, չարչարվել են, մի կտոր հաց վաստակել, բայց երբեք անհաշտ չեն եղել: Նանց կյանքն ավելի է դժվարանում երեխաների մեծանալուն զուգընթաց: Սովորական առօրյա խնդիրները հաղթահարելի են, սակայն երեխաների առողջական վիճակը Կատյային ու Հարությունին կանգնեցրել են փաստի առաջ: Դավթյանների բազմազավակ ընտանիքում բոլոր երեխաներն ունեն առոջական խնդիրները: Որդին՝ Կարենը սովորում է հատուկ դպրոցում, նա իր քույրերին հանդիպում է միայն արձակուրդների ժամանակ: Երկվորյակ աղջիկները՝ Էլիզան ու Լիզան, երազանքներ չունեն, ուրախանում են ամեն փոքր բանով, որ իրենց տարիքի մյուս երեխաները կարող էին չնկատել անգամ: Այսօր Կատյան փորձում է իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար օգնության մի շող գտնել՝ մոռանալով իր մասին: